Օբաման հանդես կգա Կուբայի ժողովրդին հղված ուղերձով
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կուբացիների առջև ճառով հանդես կգա մարտի 22-ին, երբ պաշտոնական այցով կգտնվի Կուբայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
«Օբաման (Հավանայում) Կուբայի Ազգային թատրոնում ելույթ կունենա մի քանի հարյուր կուբացիների առջև»,- ասել է նա: «Օբաման կպատմի, թե ինչպես է տեսնում Կուբայի ապագան և ամերիկա-կուբայական հարաբերությունների ապագան, կարծարծի քաղաքացիական հասարակության և հասարակական տարբեր ոլորտներում երկու երկրների միջև երկխոսության խնդիրները»,- պարզաբանել է պետության ղեկավարի հանգուցային օգնականը:
Ռոդսը հերթական անգամ հավաստել է, որ նախագահը չի հանդիպի կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ:
Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ Կուբա կայցելի մարտի 21 – 22-ը: Նա կդառնա Միացյալ Նահանգների պետության առաջին գործող ղեկավարը, որն այց կկատարի կղզի վերջին 88 տարվա ընթացքում: Ուղևորությունը կկայանա 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Օբամայի և Ռաուլ Կաստրոյի կողմից պետությունների միջև հարաբերությունների նորմալացման ուղեգծի հայտարարումից 15 ամիս անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը