Սիրիայում եւս ինը բնակավայրեր զինադադարին միանալու համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Սիրիայի Համայի նահանգի ինը բնակավայրեր ազգային հաշտության և հրադադարի ռեժիմի գործընթացին միանալու համաձայնագիր են ստորագրել: Դրանով իսկ նման համաձայնագրեր ստորագրած բնակավայրերի թիվը նահանգում հասել է 38-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Համայի նահանգում հաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն:
Համաձայնագրերի ստորագրումը կայացել է Համա քաղաքի արեւելյան արվարձանում՝ Այն Էլբեթ բնակավայրում, ուր հասցվել է շուրջ 10 տոննա ռուս-սիրիական մարդիասիրական օգնություն:
«Այսօր միջոցառմանը ներկա էին տոհմավագներ, տոհմական համայնքների առաջնորդներ, նրանք ստորագրել են շուրջ 10 հազար բնակիչ ունեցող ինը բնակավայրերի՝ հաշտությանը միանալու համաձայնագիր»,- ասել է Ռուդենկոն:
Նա պարզաբանել է, որ տոհմավագներն ստորագրել են իրենց բնակավայրերում պետական իշխանության վերադառնալու համաձայնագրի տակ և պարտավորվել են Սիրիայի կառավորութանն ամեն կարգի աջակցություն ցույց տալ հաշտության բանակցություններում, ինչպես նաև բարիկադների մյուս կողմում գտնվող իրենց համերկրացիներին խաղաղ կյանքի վերադառնալու և զենքը վայր դելու քարոզչության գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը