Սիրիայից ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին
Աշխարհ
Սիրիայից ռուսական ավիամիավորման հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը «Կոմսոմոլսկայա պրավդայի» կայքում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այդ գործը շատ արագ կավարտվի՝ այն ժամկետներում, որոնք սահմանել են գերագույն գլխավոր հրամանատարը և պաշտպանության նախարարը, այսօր-վաղը… Երկու-երեք օրվա ընթացքում կկատարենք առաջադրանքը»,- ասել է Բոնդարևը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով՝ արդեն պարգևներ է ստացել 242 մարդ, իսկ ընդամենը կպարգևատրվի 500-700 մարդ:
Մարտի 14-ին Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զորախմբի հիմնական մասի դուրսբերումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը