Ստամբուլում գերմանական ուսումնարանը անվտանգության նկատառումներով փակվել է
Աշխարհ
Ստամբուլի գերմանական ուսումնարանը հնարավոր սպառնալիքի պատճառով հայտարարել է մարտի 17-ին դասեր չանցկացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանական ուսումնարանի տնօրինության կողմից ծնողներին ու աշակերտներին ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ դպրոցը «անվտանգության նկատառումներից ելնելով մարտի 17-ին փակ է լինելու»:
Թուրքական պարբերականի հարցմանն ի պատասխան դպրոցից տեղեկացրել են, որ կա «պոտենցիալ սպառնալիքի կասկած», սակայն հրաժարվել են մանրամասներ տրամադրել:
Ավելի վաղ՝ մարտի 16-ին, Անկարայում Գերմանիայի դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացում էր արել՝ հորզորելով մնալ տներում:
Անկարայում վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ,ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը