Համարձակ փախուստ՝ բանտից (տեսանյութ)
Աշխարհ
Մի քանի բանտարկյալների համարձակ փախուստը բանտից ուղղաթիռով՝ ընդամենը վեց րոպե է պահանջել: Կախվելով ուղղաթիռի պարանից՝ նրանց հաջողվել է լքել վերահսկվող տարածքը: Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2013 թ. Կանադայում: Սակայն, երեք տարի շարունակ տեսանյութը գաղտնի է պահվել:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարել մեկուսարանի տանիքին, իսկ հանցակիցներից մեկը պարան է նետել բանտարկյալներին: Մարդիկ, ովքեր չեն կարողացել բարձրանալ տանիքին՝ բռնեվել են պարանից: Եվ կենդանի բեռով ուղղաթիռը բանտից դեպի մոտակա ավտոկայանատեղի է թռչել:
Ինչպես պարզվել է, համարձակ փախուստը ձախողվել է, իսկ փախչողներին՝ բռնել են:
Նշվում է, որ ոստիկանությունը վերադարձրել է բանտարկյալներին նույն կալանավայրը, իսկ ուղղաթիռի օդաչուն խոստովանել է, որ նրան դրդել են նման ապօրինի գործողությունների կատարմանը, և ցուցմունք է տվել ընդդեմ հանցագործների:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը