Իրանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մարտի 19-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Զարիֆը նախ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, այնուհետև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը