Կազմակերպվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք և’ այցի ժամկետի, և’ բովանդակության մասին»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փետրվարին հայտնել էր Բաքվում Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ծրագրվելու մասին: Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Դրանից հետո Բաքու և Թեհրան էր ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը