Մոսկվան «կջերմացնի» Անկարայի հետ հարաբերությունները Սու-24-ը խոցելու պատասխանատվությունը ընդունելու դեպքում
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է «ջերմացնել» Թուրքիայի հետ հարաբերությունները այն պայմանով, որ Թուրքիան կընդունի ռուսական Սու-24 օդանավը խոցելու պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
«Ռուս-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ինչպես գիտեք, հարաբերությունները սառել են ոչ մեր մեղքով»,- ասել է նա։
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել խնդիրը, եթե Թուրքիայի ղեկավարությունը կընդունի ռուսական Սու-24 օդանավը խոցելու պատասխանատվությունը, սակայն թուրքական կողմը դեռ չի էլ ակնարկում այդ մասին։
Մատվիենկոն նաև ընդգծել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը խոչընդոտում է Ժնևում միջսիրիական բանակցային գործընթացին քրդերի մասնակցությանը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը