Բրյուսելում մարտի 25-ին հնչած պայթյունները եղել են ոստիկանության հատուկ գործողության արդյունքում
Աշխարհ
Բրյուսելի ոստիկանությունը մարտի 25-ին իրականացրել է հատուկ գործողություն Սկարբեկ թաղամասում, որի ընթացքում վիրավորում է ստացել մեկ մարդ, ով կապ է ունեցել Բրյուսելի ահաբեկչության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը: Բացի այդ' հաղորդվել է, որ հատուկ գործողության ժամանակ որոտացած պայթյունները եղել են վերահսկվող:
Հատուկ գործողությունը, որում ներգրավված են եղել 50 ոստիկաններ, կապված է օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության, ինչպես նաև Փարիզում ձերբակալությունների հետ:
Մարտի 22-ի ահաբեկչական պայթյուններից հետո, որին զոհ գնաց 31 մարդ, ևս 300-ը վիրավորվեց, բրյուսելյան ոստիկանությունը փնտրում է առնվազն մեկ կասկածյալի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը