ԴԱԻՇ-ը խուճապի մեջ է. Քերի
Աշխարհ
ԴԱԻՇ-ի զինյալները հուսահատորեն Եվրոպա են նետվել, քանի որ Մերձավոր Արևելքում նրանց պլացդարմը ոչնչացվում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է The New York Times-ը:
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը Բրյուսել է ժամանել:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում պետքարտուղարը փորձել է համոզել լսարանին, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններն ահաբեկչական առաքելությամբ Եվրոպա են ժամանել «ոչ լավ կյանքից»:
«ԴԱԻՇ-ի կողմից Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս արյունալի հարձակումների իրագործման հիմնական պատճառն այն է, որ խալիֆայության ստեղծման ֆանտազիան նրանց աչքի առաջ է տապալվում: Խմբավորման տարածքը կրճատվում է ամեն օր, նրա առաջնորդները ոչնչացվում են, եկամուտները կրճատվում և նրա զինյալները փախչում են», - ասել է Քերին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը