Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել 

Հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ. Ռազմական փորձագետ

ԱՐԽԻՎ

Իրականացրած ռազմական գործողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փորձն է՝ վերականգնելու իր քաղաքական իմիջը: Եթե նա կրկին ունենա ներքաղաքական խնդիրներ, չի բացառվում, որ կփորձի փրկել իրավիճակը՝ կրկնելով այս սցենարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ և համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա նաև նշեց, որ հայտարարված հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ, իսկ տեղեկատվական պատերազմները երբեք չեն դադարի: «Հրադադարը կարող է նաև նոր ուժեր բերելու և ռազմական գործողությունները վերսկսելու նպատակ հետապնդել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրեց մասնագետը:

Գնահատելով հայկական, ադրբեջական և միջազգային լրատվադաշտը վերջին օրերին՝ Վրթանեսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից սոցցանցերում գործում էին ինչպես կեղծ օգտատերեր, այնպես էլ իրական մարդիկ, ովքեր հիմնականում իշխող կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ էին: Այս անգամ հայ հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու հարցում նրանք ոչ այնքան ակտիվ գործունեություն ծավալեցին: Առաջին իսկ րոպեներից նրանք փորձում էին համոզել իրենց բնակչությանը, թե ունեն մեծ նվաճումներ, ու թաքցնում էին իրենց կարուստների մասշտաբը: «Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները բնակչության ուղեղների լավ լվացում են արել»,- ի մի բերելով խոսքը՝ ասաց Վրթանեսյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից որոշակի պայմանավորվածություններ կային նաև միջազգային մամուլում՝ իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելու համար, բայց նպատակին նրանք չհասան: «Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես էին նրանք փորձում ապատեղեկատվություն տարածել գումարի դիմաց, սակայն՝ անօգուտ»,- ընդգծեց ռազմական փորձագետը: Մյուս կողմից՝ CNN-ի ծրագրերից մեկի ընթացքում խոսվեց Ալիևների ընտանիքի օֆշորային ընկերութ յունների մասին, իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարն Էլմար Մամեդյարովը ներկայացվեցին իբրև իրավահավասար պաշտոնյաներ: Վրթանեսյանն իր խոսքում նշեց, որ հայկական կողմը իրականացրեց արագ և լուրջ մոբիլիզացիա: Թե լրատվամիջոցները, անհատները՝ բլոգերները, սոցցանցերում ակտիվ օգտատերերը, սկսեցին տարբեր ուղղություններով աշխատել:

«Ապրիլի 2-ին մինչև կեսօր ադրբեջանական մեդիան լռում էին, ուստի միջազգային լրատվամիջոցների համար ինֆորմացիայի միակ աղբյուրը հայկական ԶԼՄ-ներն էին»,- իր հերթին նշեց մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը: Հնարավոր է՝ ադրբեջանական մեդիան սպասում էր հանձնարարությունների, թե ինչպես պետք է ներկայացնել իրավիճակը: «Կարևոր է արձանագրել, որ միջազգային խոշոր լրատվամիջոցները հիմնականում աշխատում էին հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տվյալները, և բավականին ակտիվորեն օգտվում էին նաև ղարաբաղյան լրատվամիջոցների, ՊՆ, ԱԳՆ և նախագահի մամուլի խոսնակի փոխանցած տեղեկատվությունից»,- հավելեց Յալանուզյանը: Այս առումով՝ հայկական կողմի տեսակետը լսելի եղավ շատերի համար: Նրա գնահատմամբ՝ հայկական մեդիայի ճնշող մեծամասնությունը այս օրերին իրադարձությունները լուսաբանել է գիշեր-ցերեկ և շատ օպերատիվ՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և ներկայացնելով ճշտված ինֆորմացիա: Մասնագետները նաև հավելեցին, որ ադրբեջանցի հաքերները բազմաթիվ հայկական լրատվական կայքերի վրա հարձակումներ են գործել՝ չբացառելով նաև այն տարբերակը, որ այդ հարցում հակառակորդին օգնել են Թուրքիայից:

Միջազգայնագետ էդգար Էլբակյանը ավելացրեց, որ Ադրբեջանի թույլ կողմն այն է, որ ինֆորմացիայի միակ աղբյուրը պետական լրատվամիջոցներն են, նրանք չունեն այլընտրանք: Ըստ նրա՝ հայկական տեղեկատվական դաշտը կեղծ օգտատերերով լցված չէ, իսկ հայ միջին վիճակագրական օգտատատերը ադրբեջանականից ավելի գրագետ է: Միջազգայնագետի գնահատմամբ՝ տեղեկատվական դաշտում կա ինքնակազմակերպում. մենք ավելի զգոն ենք դարձել ապատեղեկատվություն տարածելու հարցում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել
Ամենադիտված