Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ովքեր են Գյումրու ընտրության ֆավորիտները

Վերլուծական

Հայտնի են այն կուսակցություններն ու դաշինքը, որոնք հայտ են ներկայացրել հոկտեմբերի 2-ին նոր քաղաքային իշխանություններ ձևավորել Գյումրիում և Վանաձորում:

Այդ ընտրությունները՝ դրանցում քաղաքական լայն մասնակցության և ինտրիգայնության հետևանքով, վերածվել են խորհրդարանական ընտրությունների մանրապատկերի:

Դրա պատճառները մի քանիսն են. նախ ընտրություններն անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով:

Երբ մրցում են ոչ թե մարդիկ, այլ՝ կուսակցությունները, պայքարն ակամայից քաղաքական է դառնում: Այլ խնդիր է մեր կուսակցությունների քաղաքական ասելիքի որակը, նաև այն հարցը, թե ինչպես է նրանց քաղաքական օրակարգը ներդաշնակվելու կոնկրետ քաղաքին առանձնահատուկ խնդիրներին:

Գյումրու և Վանաձորի ընտրություններում քաղաքական բաղադրիչի ուժեղացման մյուս պատճառը խորհրդարանական մոտալուտ ընտրություններն են: Գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների համար ՏԻՄ այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են, մանավանդ՝ Գյումրու, Վանաձորի և խորհրդարանական առաջիկա ընտրություններն անցկացվելու են միևնույն ընտրակարգով:

Ու թերևս լավ է, որ Գյումրու և Վանաձորի ընտրություններում մեծ հաշվով դաշինքներ չձևավորվեցին: Հստակ կիմանանք, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչքանով է կարողանում վերահսկել ընտրական գործընթացը և ինչքան իրական ընտրող ունի:

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության մեծացումը պայմանավորված է նաև հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպով:

Ճիշտ է, դրա կազմակերպիչներն ու նրանց սատարող շարժումը մերժում են ընտրությունների ինստիտուտը, բայց իրենց գործընթացով ակտիվացրել են հասարակությանը, որն ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարան»-ի փոփոխությունների՝ մասնակցային, քաղաքական եղանակներին է նախապատվություն տալիս:

Հիմա անդրադառնանք կոնկրետ Գյումրուն և այստեղ քաղաքական հայտ ներկայացրած կուսակցություններին: 

Գյումրին ընդդիմադիր քաղաքի համբավ ունի: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ստացել է 24.5%: 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընդամենը 26.5%՝ պարտվելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Գյումրեցիների միայն 35%-ն է կողմ քվեարկել անցյալ տարվա Սահմանադրական փոփոխություններին:

Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն քողարկվել է «Բալասանյան» դաշինքի անվան տակ: Սա ինչ-որ տեղ անեկդոտային լուծում է: Նաև մեսիջ, որ ՀՀԿ-ն փորձելու է հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրական գործընթացը՝ դա համարելով իր հաջողության միակ երաշխիքը:

Այնուամենայնիվ, «Բալասանյան» դաշինքն այս ընտրական գործընթացի ֆավորիտներից մեկն է: Չմոռանանք, որ գործի են դրվելու ֆինանսական և վարչական ահռելի ռեսուրսներ:

Իմ սուբյելկտիվ ընկալմամբ, Գյումրու ընտրություններին մասնակից մյուս տաս կուսակցություններից «Բալասանյան» դաշինքին իրական մարտահրավեր կարող են նետել ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և ԳԱԼԱ-ն:

ԲՀԿ ցուցակը գլխավորում է Վարդևան Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգավոր, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ով չունի հստակ քաղաքական ասելիք, սակայն տիրապետում է որոշակի ռեսուրսների:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը գյումրեցիներին ներկայանում է խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դեմքով: Այս հանգամանքը հավակնոտ է դարձնում Արթուր Բաղդասարյանի թիմի հայտը, որովհետև խորհրդարանի ակտիվ պատգամավորներից մեկին կարող է բավարարել միայն քաղաքապետի կարգավիճակը:

Ասում են նաև, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և Հովհաննես Մարգարյանին ծածուկ աջակցում է նաև ՀՀԿ-ից նեղացած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Ընդդիմադիր էլեկտորատը հիմնականում կողմնորոշվելու է ԳԱԼԱ-ի օգտին, որովհետև նորաստեղծ այս կուսակցությունն ամենաքաջածանոթն է գյումրեցիների պրոբլեմներին:

Ի դեպ, հատկանշական է, որ ընտրություններին ԳԱԼԱ-ի հետ է մասնակցում Գյումրու գործող ավագանու միակ ընդդիմադիր անդամը՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ և նույնիսկ մի քանի օրով ազատազրկվեց «Սասնա ծռեր»-ի շարժման օրերին:

Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համար Գյումրու ընտրությունները խորհրարանականից առաջ փորձաշրջան են:

Նրանք փորձելու են հաղթահարել անցողիկության շեմը, բայց առաջին հերթին նպաստելու են այս ընտրությունների քաղաքականացմանը՝ իրենց օրակարգը բերելով Գյումրի:

ՀՅԴ-ն հույսը դրել է բացառապես Շիրակի դաշնակցական մարզպետի ռեսուրսի վրա՝ ակնկալելով դրա շնորհիվ հայտնվել ավագանիում, գուցե նաև, մաս կազմել քաղաքային կառավարմանը:

ՀԱԿ-ի մասնակցությունն իներցիոն, չձևակերպված բնույթ ունի և, ըստ էության, դատապարտված է ձախողման:

«Այլանս», «Գործարար», «Գյումրեցու ոգի» կուսակցությունները Բալասանյանի նախագծի մասն են: Նրանք չունեն որևէ հավակնություն և ընդամենը քվեներ են փախցնելու Գյուրու գործող քաղաքապետի հակառակորդներից:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված