Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 28-ամյա երիտասարդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ և մահացել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Դալլաքյանը Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 AC 724 համարանիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեպի Վրաստան ընթացող Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Գագա Դավտալիանիի վարած MAN մակնիշի ՏՏB 114 համարանիշի ավտոմեքենայի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Դալլաքյանը տեղում մահացել է։
Մահացածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասն՝ այստեղ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ