Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հանրապետականը՝ հայրենիքի կործանման հիմնական պատճառ

Վերլուծական

Այն մասին, թե Հայաստանը հատկապես վերջին տարիներին ինչ փորձությունների միջով է անցել ու ինչպիսի արհավիրքներ է ստիպված եղել դիմակայել, գիտի յուրաքանչյուր մեկը. արտագաղթ, տոտալ գործազրկություն, անօրինություն, զոռբայություն, հարստահարում, կեղծիք, ստորություն ու էլի նմանատիպ ոչ հաճելի բաներ, որոնց ձեռքը հայ հասարությունը բառացիորեն կրակն է ընկել ու որից ելքը կարծես այդպես էլ հորիզոնում չի նշմարվում: Իսկ հարցը, թե հատկապես ով է մեղավոր այս բոլոր մեղքերում, ում պետք է թիվ մեկ պատասխանատու համարել երկրին պատած բոլոր դժբախտությունների համար, ինչ խոսք, ամենաբարդերից չէ. նույնիսկ մանկահասակները կարող են մատնացույց անել նրանց, որոնց ագահության, փառամոլության, անսահման տխմարության արդյունքում երկիրը հասել է այս վիճակին. դրանք, ըստ էության, այն չինովնիկներն են, որ վաղուց հասարակության գլխին կատարյալ պատուհաս են դարձել ու որոնց բացարձակ մեծամասնությունը ներկայացնում է գեթ մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Բայց ասել, թե Հայաստանի կործանման հիմքերը դնելու ու դրանք ցեմենտբետոնով ամրակայելու պատասխանատուն ՀՀԿ-ն է, կնշանակի խիստ մեղմ գույներով ներկայացնել այն դաժան իրականությունը, որում մենք ապրում ենք:

Ունենալով երկրում բացարձակ ու տոտալ իշխանություն, օժտված լինելով կառավարման բոլոր հիմնական լծակներով, տիրապետելով բառացիորեն անսպառ նյութական միջոցների՝ հենց Հանրապետական կուսակցության նպատակամիտված, հստակ պլանավորված ու լավ ծրագրված քաղաքականության արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է մի մեծ գետոյի այս մեծ ու ծաղկուն աշխարհում՝որպես արտահանման հիմնական «ապրանքատեսակ» ունենալով սեփական բնակչությանը:

Այն մասին, թե հատկապես ինչպես ստացվեց, որ իրեն նժդեհականության փարոս ու գաղափարական ջահակիր հայտարարած քաղաքական ուժը հաշված տարիների ընթացքում դարձավ Հայաստանի բոլոր դժբախտություններ գրեթե միակ մեղավորն ու արմատը, կարելի է խոսել երկար, խորանալ տարիների քրոնիկոնի մեջ, վերլուծել գործընթացներն ու պարզաբանել դրանց ծնող պատճառները, ինչից, սակայն, այլևս ոչ մի օգուտ չի կարող լինել, քանի որ երկիրն այնպես են հիմնահատակ ավիրել, որ, ինչպես վերջին ուսումնասիրություններն են ցույց տվել, մեր կենսամակարդակով ու զարգացվածությամբ քաղաքակիրթներից հետ ենք մնացել մի ամբողջ 130 տարով:

Իսկ ՀՀԿ-ի երկրի «հերն անիծելու» մեթոդները շատ պարզ են, օրինակ՝ երկրում հաստատել փողի գերիշխանություն, ստեղծել ու հովանավորել քրեա-օլիգարխիկ համակարգ, տոտալ վերահսկողության տակ առնել երկրում բոլոր գործընթացներն ու հաստատել սեփական խաղի կանոնները՝ գործելաոճ, որ ավելի շատ բնորոշ է տոտալիտար կառույցներին ու համակարգերին, որոնց դատապարտող ելույթներով ու հոգեճմլիկ ճառերով հաճախ են հանդես գալիս հատկապես ՀՀԿ խոսնակները, որոնց և վերապահված է մարդկանց «ականջներից լապշա կախելու» կարևորագույն առաքելությունը:

Թե հատկապես ինչպես ստացվեց, որ Գարեգին Նժդեհին սեփականած, իրեն հայրենասիրության փարոս, պատվար ու հիմք հռչակած քաղաքական ուժը տարիների ընթացքում վերածվեց երկրի առաջընթացը խոչընդոտող, պետության հիմքերը սասանող ու նյութապաշտություն սերմանող հիմնական ուժի, ինչ խոսք, պարզից էլ պարզ է. միայն այդ ճանապարհով է հնարավոր երկրում ամուր պահել սեփական իշխանությունն ու հավիտենականանալ իշխանության ղեկին, ինչը, համաձայնե՛ք, ցանկացած քաղաքական ուժի գաղտնի երազանքն է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված