Մեր քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելուն. Մարգվելաշվիլի
Վրաստան
Վրաստանի իշխանությունները փորձում են ռացիոնալ երկխոսություն վարել Մոսկվայի հետ եւ չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Գրուզիա Online-ի տեղեկացմամբ՝ հայտարարել է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Անակլիա առողջարանային ավանում ամառային դպրոցի սովորողների հետ կայացած հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այդ ուղղությամբ մեր քաղաքականություն այն է, որ փորձենք չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռացիոնալ, հանգիստ երկխոսություն վարենք, վիճելի թեմաները տեղափոխենք դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական համատեքստ»,-ասել է նախագահը: Նա համոզմունք Է հայտնել, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտային հարցերը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:
«Մենք չենք փորձում պատերազմել Ռուսաստանի դեմ, մենք փորձում ենք բանավեճ սկսել միջազգային իրավունքի մակարդակով եւ ապագայում շարժվելու ենք այդ ուղղությամբ»,-հավելել է պետության ղեկավարը:
Երիտասարդության հետ նախագահի հանդիպումը կայացել է «Քո ձայնը մեր ապագան է» արշավի շրջանակներում: Մարգվելաշվիլիի նախաձեռնած արշավը նպատակ ունի քաղաքացիներին ակտիվորեն ներգրավել հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ