Ֆրանսիայում վախճանվել է հռչակավոր լուսանկարիչ Մարկ Ռիբուն
Այլ
93 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մարկ Ռիբուն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Մարկ Ռիբուն ծնվել է 1923 թվականին, սկսել է լուսանկարել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում աշխատել է Թուրքիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Իրանում, Չինաստանում, Վիետնամում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: 2008 թվականին, հասնելով 85 տարվա սահմանագծին, Ռիբուն աշխատել է ԱՄՆ-ում, որտեղ նկարել է Բարաք Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Այն լուսանկարը, որը Ռիբուին հռչակ է բերել, հաճախ համարում են «Ներկարարն Էյֆելյան աշտարակին» լուսանկարը, որն արվել է 1953 թվականին:
Ռիբուն մահացել է օգոստոսի 30-ին երկարատեւ հիվանդությունց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ