Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Էլ «քյալագ» չունեի՞ք գլխներիս բերելու…

Վերլուծական

Հայ-վրացական հակասական հարաբերությունների մասին խոսել կարելի է երկար: Չնայած աշխարհում քիչ կարելի է գտնել ազգեր, որոնց պատմական անցյալն այնքան ընդհանրություներ ունենա, որքան՝ հայերի ու վրացիների, փաստը մնում է փաստ, սակայն, որ ներկայիս հայ-վրացական հարաբերություններն ամենևին էլ այն մակարդակի վրա չեն, որպեսզի հնարավոր լիներ որակել դրանք անկեղծ բարեկամական, ինչն, անշուշտ, ամենևին էլ չի կարող բխել մեր կենսական շահերից (Վրաստանի նշանակությունը Հայաստանի համար առավել քան մեծ է, ավելի քան կարևոր):

Ջավախքը, որի դերն ու նշանակությունը հայության համար դժվար է թերագնահատել, գաղտնիք չէ, որ մշտապես կարիք է զգացել հատուկ ուշադրության: Որքան էլ ցավալի կարող է հնչել, բայց փաստ է, որ անկախ Վրաստանի Հանրապետության իշխանություններն, այս երկրի անկախության առաջին իսկ օրերից մինչև մեր օրերը, Ջավախքի հանդեպ վարում են մի քաղաքականություն, որի էությունը, եթե չասենք՝ հակահայկական է, ապա գոնե խիստ վրացամետ է, ինչը բավական թանկ է նստում տեղի հայության վրա բոլոր առումներով:

Ջավախքում վաղուց ստեղծվել է մի վիճակ, որն այլ կերպ, քան հայերիս համար նվաստացուցիչ, չես կարող կոչել: Իսկ այս նվաստացուցիչ վիճակը, ինչպես հասկանալի է, նախևառաջ հայաստանյան իշխանությունների անտարբերության, ջավախահայերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի արդյունք է. այստեղ նույնիսկ, մշակութային կյանք չեն կարողանում կազմակերպել, գրեթե ոչինչ չեն անում՝ հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայի ոգին տեղացիների սրտում արթուն պահելու համար:

Եվ ինչպես,  գրո՛ղը տանի, կարող են ինչ-որ բան անել, երբ Վրաստանում դեսպան է նշանակված մեկը, ով ոչ միայն գաղափար անգամ չունի՝ ինչ է ասել դիվանագիտություն կամ, առավել ևս, մեծ քաղաքականություն, այլև առավոտից երեկո թբիլիսյան իր նստավայրում զբաղված է «մուկ տշելով»:

Յուրի Վարդանյանն, ում արդարացիորեն կարելի է համարել բոլոր դեսպաններից ամենաապաշնորհն ու ոչ պրոֆեսիոնալը, ինչպես հայտնի է, բավական երկար ժամանակ է՝ ինչ Վրաստանի Հանրապետությունում աշխատում է ՀՀ դեսպան: Փաստն այն է, սակայն, որ սույն չինովնիկը ոչ միայն մատը մատին չի տվել ասենք Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու համար, այլև չի կարողանում գլուխ բերել նույնիսկ պարզագույն հարցեր՝ ասենք նույն Ջավախքում հայության կյանքը մի փոքր թեթևացնելու ու դրան առավել կազմակերպված բնույթ տալու:

Ու հիմա ջավախահայությունը, բառացիորեն մատնված անտերության ու չկարողանալով դիմակայել վրացական պետության՝ գրեթե նացիոնալիստական քաղաքականությանը, կա՛մ լքում է սեփական բնօրրանը, կա՛մ ստորացուցիչ պայմաններին հարմարվելով՝ ինչ-որ կերպ շարունակում գոյությունը քարշ տալը:

Այսպիսով՝ ստիպված ենք խոստովանել, որ Հայաստանի իշխանությունների անփառունակ քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն հայաստանցիներիս, այլև երկրից դուրս գտնվող հայերի վրա, ինչի բուն պատճառն, անշո՛ւշտ, նախևառաջ սխալ կադրային քաղաքականությունն է ոչ միայն երկրից ներս, այլև՝ դուրս, որի «պայծառ» օրինակներից մեկն, ինչ խոսք, պետք է համարել Յուրի Վարդանյանի՝ որպես դեսպանի գոյությունն ինքնին. համաձայնե՛ք, սրանից ավելի վատ ընտրություն Նալբանդյանը չէր կարող անել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված