Էդվարդ Նալբանդայանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են հայ-ֆրանսիական, ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր
Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին' ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ