Հայաստանի հավաքականը պարտվում է. Մխիթարյանը չկարողացավ շարունակել խաղը (առաջին խաղակես)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ուժերը չափում է Չեխիայի ընտրանու հետ:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է` 2:0 հօգուտ Չեխիայի ընտրանու:
Հանդիպման 4-րդ րոպեին Կրեյչին բացեց հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Կադլեցը կրկնապատկեց չեխերի գոլային առավելությունը:
Հայաստանի հավաքականի կազմում 38-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց: Խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը:
Այժմ ընդմիջում է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու