Twitter-ը մտադիր է վճարել օգտատերերին տեսանյութերի համար
Հասարակություն
Twitter-ը մտադիր է վճարել օգտատերերին տեսանյութերի համար: Կոնտենտի ստեղծողները կկարողանան ստանալ տեսահոլովակներում զետեղված գովազդից եկամուտների 70 տոկոսը:
Դա ավելի գրավիչ առաջարկություն է, քան YouTube-ի բիզնես-սխեման: YouTube տեսահոստինգը հեղինակներին տալիս է տեսահոլովակներում գովազդից եկամուտների 55 տոկոսը, 45 տոկոսն ստանում է ընկերությունը: Ի տարբերություն YouTube-ի, ընկերությունը նաեւ չի պնդում բացառիկության համար. նույն տեսահոլովակը հեղինակը կարող է զետեղել այլուր, հայտնել է Recode.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բայց կհաջողվի արդյոք այս կերպ տեսաբլոգերներին հրապուրելով բերել Twitter, առայժմ պարզ չէ, նշում է հրատարակությունը:
Առաջարկությունն այս պահին տարածվում է սոսկ ամերիկացի օգտատերերի վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ