Ավստրալիայում մեկ տուփ սիգարետների գինը կարող է աճել մինչեւ 30 դոլար
Հասարակություն
Ավստրալիայի կառավարությունը ֆեդերալ խորհդարանի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել առաջիկա չորս տաում ծխախոտի արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով բարձրացնելու մասին:
«Տարբեր հետազոտությունների տվյալների համաձայն՝ հարկերի բարձրացումը ծխողների թվի կրճատման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է»,- հայտարարել է եկամուտների եւ ֆինանսական գործառնությունների գործերի նախարար Քելլի Օ’Դուայերը՝ ներկայացուցիչների պալատում ներկայացնելով օրինագիծը:
«(Սիգարետների) ավելի բարձր գները մարդկանց հարկադրում են թողնել ծխելը»,- պարզաբանել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ ներկայում Ավստրալիայում ծխում է շուրջ 2,7 միլիոն մարդ: Բժիշկների տվյալներով՝ այդ մարդկանց մոտավորապես երկու երրորդը կմահանա ծխելու հարուցած հիվանդություններից, եթե չհրաժարվի վնասակար սովորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ