Քլինթոնն ԱՄՆ-ը համարել է Երկիր մոլորակի վերջին հույսը
ԱՄՆ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները համարում Է «Երկիր մոլորակի վերջին հույսը»: Ինչպես գրել Է Time հանդեսը, այս մասին նա ասել է օգոստոսի 31-ին՝ Ցինցինաթիում (Օհայոյի նահանգ) ելույթ ունենալով ընտրողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միացյալ Նահանգները բացառիկ ազգ Է: Ես կարծում եմ, որ մենք, ինչպես ասել Է Լինկոլնը, առաջվա պես Երկիր մոլորակի վերջին, լավագույն հույսն ենք»,- ընդգծել Է Քլինոնը: Բացի դրանից, Քլինթոնը հայտարարել Է, որ աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանը, չունեն այնպիսի հուսալի դաշնակիցներ, ինչպես ԱՄՆ-ը:
Հիլարի Քլինթոնն իր ճառում կոչ Է արել արդիականացնել զինված ուժերը՝ հակազդելու արտաքին սպառնալիքներին, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան, ինչպես նաեւ միջազգային հանցավոր եւ ահաբեկչական կազմակերպությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)