Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Մեր ազգային մենթալիտետը, անկախությունն ու Իսկանդերը

Հրապարակումներ

Ծայրահեղությունների ազգ ենք: Ապրիլյան պատերազմի օրերին, երբ հողին էինք հանձնում նահատակված մեր հերոսներին, շեշտը դնում էինք մեր բանակի մարտունակության, սպայի խորաթափանցության, զինվորի հերոսության վրա: Ոչ հեռավոր այդ օրերին մեր մտածողությունն ավելի ռացիոնալ էր, որովհետև կարողացանք հաղթահարել «ավանդական բարեկամության» մասին միֆը: Միֆազուրկ պրագմատիզմը դարձավ հանրային մտածողություն: Նույնիսկ ձևավորեց մեր պաշտոնյաների մեկ-երկու երկչոտ հանդիմանություն՝ հասցեագրված դաշնակից Ռուսաստանին, որի վաճառած սպառազինությունը խլեց մեր հերոսների, անօգնական ծերունիների և անմեղ պատանիների կյանքեր: Անկեղծորեն կարծում էի, որ սթափ մտածողությունը նոր որակ պետք է հաղորդի անկախության 25-րդ տարեդարձի հանրային ընկալմանը՝ պետական վերաբերմունքի տեսանկյունից:

Իսկ հիմա մտածում եմ, որ եթե սեպտեմբերի 21-ին Իսկանդերը ցուցադրված չլիներ,  ո՛չ տոնը,  ո՛չ էլ զորահանդեսը, հիշատակության արժանի ոչինչ չէին ունենալու: Ես չեմ նսեմացնում այն ռազմավարական նշանակությունը, պատերազմ զսպող այն հանգամանքը, որ Իսկանդերն ունի: Այս առումով ես էլ եմ հպարտ և ուրախ: Բայց նաև վախենում եմ  համընդհանուր փսիխոզից, որովհետև նույնիսկ ամենահզոր զինատեսակը չի կարող ստվերել անկախության տոնը, չի կարող դառնալ անվտանգության հիմնասյուն ու բացառիկ գառանտ: Առավել ևս չի կարող խորհրդանշել մի ամբողջ տոն:

Չեմ ուզում, որ Իսկանդերը քողարկի մեր բոլոր բացերը, հագուրդ տա մեր սնապարծությանը, բթացնի մեր զգոնությունը:

Իսկանդերը միջուկային ռումբ չէ, որ ոչնչացնի մի ամբողջ քաղաք: Սա հզոր զենք է, բայց նրա հարվածը չի հասցնում այն նույն ռազմական, հումանիտար, ենթակառուցվածքային, բնապահպանական հետևանքները, ինչ-որ միջուկային զենքը:

Պետք է հասկանալ, որ սա պատերազմի ժամանակ վերջին ռեսուրսն է: Սակայն նույն քառօրյա պատերազմի փորձը ցույց է տալիս, որ հիմնական մարտահրավերը ոչ թե լայնածավալ, այլ լոկալ ռազմական գործողություններն են՝ միանգամայն այլ պատրաստություն ենթադրող ենթակառուցվածքներով:

Այո, Իսկանդեր ունենալը ձեռքբերում է, սակայն հուսամ, որ մեզ ոգևորում է ոչ թե Բաքուն թիրախավորելու հեռանկարը, այլ այնպիսի արդյունավետ համակարգի ստեղծումը, երբ հնարավոր կդառնա Հայաստանի և Արցախի ազատությունը, խոսքի ընդգրկուն իմաստով: Երբ այս տրամաբանությունը գերիշխող դառնա, ապա անկախության գոնե երեսուներորդ տարեդարձին, մենք կհպարտանանք ոչ թե Իսկանդերով, այլ մեր քաղաքական ու տնտեսական մրցունակ համակարգերով, որոնց հիմքում քաղաքացու ազատությունն է, կայանալու, ստեղծագործական պոտենցյալը դրսևորելու նրա հնարավորությունները:

Պետության գլխավոր սուբյեկտը մարդն է, ով Իսկանդեր ստեղծելուց բացի, ստեղծում է բարիքներ, որոնց շնորհիվ մենք իրապես կարող ենք արժևորել ցանկացած տոն և միաժամանակ երաշխավորել երկրի զարգացումը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված