Սիրիայում ահաբեկիչները ռուսական էլեկտրոնիկայով դիպուկազարկ հրացաններ են օգտագործում. «Կոմերսանտ»
Աշխարհ
Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական էլետրոնիկայով: Այդ մասին մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:
«Սիրիայում զինվորական մասնագետները, զննելով ոչնչացված ահաբեկիչների զենքը, պարզել են, որ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դիպուկահարներն օգտագործում են գիշերային տեսունակության նշանոցներ՝ Ռուսաստանի ձեռնարկություններում արտադրված էլեկտրոնիկայով»,- գրել է «Կոմերսանտը»:
Թերթի տվյալներով՝ Սիրիայում դիպուկահարների գնդակներից առնվազն չորս ռուս զինծառայող է զոհվել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում