Կիմ Չեն Ինին բիոքիմիական նյութի միջոցով փորձել են սպանել
Աշխարհ
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և Հարավային Կորեայի հետախուզությունը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին սպանելու փորձ են արել: Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարության հայտարարությունը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան փորձել են սպանել Կիմ Չեն Ինին բիոքիմիական նյութի միջոցով, որը ռադիոակտիվ էր և պետք է գործեր 6-12 ամսվա ընթացքում: Հյուսիսկորեական գերատեսչության տվյալներով՝ ԿՀՎ-ի և Հարավային Կորեայի հետախուզության ներկայացուցիչները ներխուժել են Հյուսիսային Կորեայի տարածքը, որպեսզի մահափորձ կատարեն Կիմ Չեն Ինի վրա: Սակայն նրանց ծրագիրը բացահայտվել է:
Նախարարությունում նաև նշել են, որ օպերացիային մասնակցել է Կիմ անունով Հյուսիսային Կորեայի բնակիչ: Նրան համոզել են օպերացիային մասնակցել 2014թ. հունիսին Խաբարովսկում, որտեղ նա աշխատել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում