Մարին Լե Պենը իրեն և իր մրցակից Էմանուել Մակրոնին համեմատել է Հին Կտակարանի հերոսների հետ
Քաղաքական
«Ազգային Ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը ընտրությունների երկրորդ փուլից առաջ իրեն և իր մրցակից Էմանուել Մակրոնին համեմատել է Հին Կտակարանի հերոսների հետ:
«Մենք այնպես ենք, ինչպես Դավիթը Գողիաթի դեմ: Աստվածային անակնկալ հնարավոր է: Սակայն դա եղել է դժվարագույն արշավ, չի եղել ոչ մի միավորում (քաղաքացիների), որոնք հանդես չեն եկել իմ դեմ»,- հայտարարել է Լե Պենը իտալական ll Corriere della Sera պարբերականին, պատասխանելով այն հարցին, թե իրո՞ք ինքը շարունակում է ակնկալել հաղթանակ երկրորդ փուլում:
Հարցազրույցում նա նաև վիրավորական արտահայտություններ է արել իր քաղաքական մրցակիցների, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին: Լրագրողը նրան հարցրել է, նրա կարծիքով ինչո՞ւ է նախագահական մրցավազքից դուրս մնացած Ֆիյոնը կոչ անում քվեարկել Մակրոնի օգտին' խոսելով «Ազգային ճակատի» «դաժանության» և «անհանդուրժողականության» մասին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում