Սովը հանդիսանում է միգրացիայի հիմնական պատճառ. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի նոր զեկույցում հաղորդվում է, որ սովն ու թերսնումը հանդիսանում են միգրացիայի հիմնական գործոններ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
Փաստաթղթում նշվում է, որ սովը ստիպում է մարդկանց լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ բնակչության զանգվածային տեղաշարժերը տանում են մարդասիրական ճգնաժամերի խորացման և նրանց ընդունող երկրների պարենային համակարգերի վրա վիթխարի ծանրաբեռնվածության։
Ծրագրի փորձագետները պարզել են, որ սննդի անվտանգության մակարդակի 1 տոկոսով նվազումը տանում է միջազգային միգրանտների թվի 1.9 տոկոսով աճի։
Դրա հետ կապված՝ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին ու մասնավոր դոնորներին ավելի շատ միջոցներ ներդնել գյուղատնտեսության զարգացման և միգրանտների ծագման երկրներում պարենային համակարգերի ամրապնդման համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել էին, որ աշխարհը վերապրում է 1945 թվականից ի վեր ամենախոշոր մարդասիրական ճգնաժամը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում