Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում մանկապիղծների խոշոր ցանց է բացահայտվել
Աշխարհ
DW-ն փոխանցում է՝ Եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում քննիչները ձերբակալել են հարյուրավոր ենթադրյալ մանկապիղծների՝ հայտնել են Եվրոպոլի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները։
Քննիչների տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է արդեն ավելի քան 2 տարի և դեռևս չի ավարտվել։
Ձերբակալված կասկածյալների թիվը մոտ 900 է, նրանցից մոտ 370-ը բաժին են ընկնում եվրոպական երկրներին։ Միաժամանակ քննիչներին նաև հաջողվել է նույնականացնել կամ փրկել մանկապիղծների 296 զոհի։ Մինչ օրս հետաքննությունը գաղտնի է իրականացվել։
Ձերբակալվածները շփվել են փակ համացանցային ֆորումում, որտեղ փոխանակվել են մանկական պոռնոնյութերով։
Հետաքննությունը մասնավոր՝ Playpen ցանցի մասնակիցների նկատմամբ սկսվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ ցանցի ստեղծող և ադմինիստրատոր Ստիվեն Չեյսի ձերբակալությունից հետո, ում ամերիկյան դատարանը դատապարտել է 30 տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում