Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

Էմանուել Մակրոնի ֆենոմենը և արդյո՞ք նա էլ Օլանդի նման Ալիևի հետ «կսիրաբանի»

Աշխարհ

Ֆրանսիան երեկ ընտրեց իր նորագույն պատմության 8-րդ Նախագահին ՝ Նապոլեոն Բոնապարտից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնին, որն ընդամենը 39 տարեկան է։

Էմանուել Մակրոնը քաղաքական կարիերան սկսել է 2012 թվականին, որպես նախագահ Օլանդի ենթակայության տակ գտնվող Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի տեղակալ: Մինչ այդ աշխատել է որպես առաջատար բանկիր "Ռոթշիլդ" բանկային հաստատությունում։

2014 թվականին Նախագահ Օլանդը, որը նրան շատ մեծ տեղ է տալիս իր թիմում' համարելով իր բացառիկ կադրերից մեկը, Մակրոնին նշանակում է Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար։ 2016 թվականին չհամաձայնվելով վարչապետ Մանուել Վալսի վարած տնտեսական քաղաքականության հետ'Մակրոնը հրաժարական է տալիս և հիմնում է «Հառաջ» շարժումը'դրանով իսկ նախագահական թեկնածուի քաղաքական հայտ ներկայացնելով։

Այդ շարժմանը ի սկզբանե հարում են քաղաքացիական հասարակության տարբեր շերտերից ընդգրկված մեծ թվով երիտասարդ անկուսակցական անդամներ։ Նաև նրան իր օժանդակությունն են ցուցաբերում քիչ թե շատ ծանրակշիռ, բայց դրական վարկանիշ ունեցող աջակողմյան որոշ գործիչներ, ինչպիսիք են' Լիոն քաղաքի հայամետ քաղաքապետ Ժերար Կոլոմբը, Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն և այլք։

Էմանուել Մակրոնի շարժմանը 2017 թվականի փետրվար ամսին նոր թափ է հաղորդում Կրթության և Գիտության նախկին նախարար, նախագահական աթողի եռակի նախկին թեկնածու, կենտրոնամետ կուսակցության հիմնադիր, սակայն քաղաքականապես մեկուսացված Ֆրանսուա Բայրուն ՝ այժմ Պո քաղաքի քաղաքապետը։

Ընդամենը մեկ տարում Մակրոնի գլխավորած երիտասարդ, կենտրոնամետ դիրքորոշմամբ շարժումը կարողանում է դառնալ երկրի գլխավոր քաղաքական ուժը' ետ մղելով Ֆրանսիայի երկու գլխավոր՝ հանրապետական և սոցիալիստական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին։

Դա նրան հաջողվում է հիմնականում իր խարիզմայի շնորհիվ: Մեծ դեր են ունենում հատկապես մրցակից ուժերի՝ սոցիալիստների եւ հանրապետականների թույլ թեկնածուները:

Թեժ ընտրապայքարի արդյունքում առաջին փուլի առաջատար դիրքերում հայտնվելով Ազգային ճակատ շարժման լիդեր Մարին Լը Պենի հետ, Էմանուել Մակրոնին մնում էր երկժամյա հեռուստաբանավեճի ընթացքում Ֆրանսիայի հանրությանը ի ցույց դնել Լը Պենի անջատողական և Ֆրանսիան ՝ արտաքին աշխարհից մեկուսացնող քաղաքական արկածախնդիր ծրագիրը:

Այժմ, երբ Էմանուել Մակրոնը տարավ ծանրակշիռ հազթանակ՝ հավաքելով 66,10 % ձայն, որոնց գերակշիռ մասը քվեարկել էին ոչ թե ի օգուտ նրա, այլ որպեսզի արգելափակեն ծայրահեղականներին նախագահական աթոռի հանձնումը, Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է ստեղծվել։

Նորընտիր նախագահին անհրաժեշտ է Ֆրանսիայի Ազգային Ժողովի հունիսի 11-ից 18-ին նիստում եւ ընտրություններում ձեռք բերել մեծամասնություն, եթե նա չի ցանկանում, որ ներքին քաղաքական օրակարգը նրան պարտադրեն աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ, կամ էլ ծայրահեղական ուժերը։

Արտաքին քաղաքականության ծրագիրը հայտնի է. Մակրոնը ըստ ամենայնի Օլանդի նախաձեռնությունների շարունակողը կլինի։ Դրանք են. 1. Թուրքիայի հետ երկխոսության շարունակություն, թեեւ Էրդողանի կողմից ստեղծված նոր իրավիճակում Ֆրանսիայի նոր նախագահը ավելի զգուշավոր կլինի: 2. Սիրիայի հակամարտություն. ընդդեմ Ասադի կեցվածքի պահպանում: 3. ԱՄՆ հետ հավասարակշիռ և բնականոն հարաբերությունների հաստատում ՝ չնայած նախագահ Թրամփի անկախատեսելի քայլերին: 4. Ռուսաստանի հարցում պատժամիջոցների կիրառման շարունակություն մինչև ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը:

Շատերը Էմանուել Մակրոն քաղաքական ֆենոմենի մեջ տեսնում են Նախագահ Օլանդի ստվերը: Մակրոնը իր ընտրապայքարի ողջ ընթացքում ջանում էր հակառակը ապացուցել՝ ամեն կերպ խուսափելով ասոցացվել Օլանդի հետ ՝ վերջինիս հնգամյա կառավարման ձախողման քավության նոխազը չդառնալու համար։

Հենց այս տրամաբանության մեջ էր, որ ապրիլի 24-ին, նախագահական ընտրապայքարի 2-րդ փուլի հենց առաջին օրը, նախագահի թեկնածու Մակրոնը Փարիզի Կոմիտասի արձանի հարևանությամբ ընթացող Հայոց Ցեղասպանության Հիշատակման ամենամյա պաշտոնական արարողության մեկնարկից 2 ժամ շուտ ներկայացավ հայ համայնքի մի քանի անդամներին և իր հարգանքի տուրքը «առանձին» մատուցեց Եղեռնի զոհերին։

Կոմիտասի արձանի հարևանությամբ կայացած ճեպազրույցից դատելով ՝ Արցախի հակամարտության խնդրի լուծումը Մակրոնը տեսնում է ոչ ավել ոչ պակաս' Մինսկի խմբի շրջանակներում, և նրա պատկերացումները մեզ հուզող խնդիրների նկատմամբ դեռ թերի մակարդակի վրա են։

Նախագահական ընտրապայքարի ժամանակ Հայ Համայնքի ներկայացուցիչների զգուշավոր մոտեցումը նախագահական թեկնածուների նկատմամբ թերևս դեռ չի ստեղծել այն կարևոր բաղադրիչը, որը համամարդկային արժեքների, Ցեղասպանությունների դատապարտումից զատ, կստեղծի ավելի համապարփակ և հայամետ հարաբերություններ ներկայիս նախագահի հետ' նույնիսկ եթե նախագահ Օլանդը նրան ուղղորդի բարիդրացիական հարաբերությունները պահպանել եւ շարունակել Ֆրանսիայում բարձր վարկանիշ ունեցող, ֆրանսիական հասարակության մեջ կատարելապես ինտեգրված հայ համայնքի հետ։

Փաստ, որը Օլանդին չխանգարեց հայերին բացառիկ ընդունելության արժանացնելուց ընդամենը մի քանի օր անց մեծ շուքով ընդունել և մեծարել Ֆրանսիա զինատեսակների և այլ ստրատեգիկ տեխնոլոգիաների գնման նպատակով ժամանած հարուստ հաճախորդ Ալիևին ՝ այն դեպքում, երբ վերջինս համարվում է դիկտատոր և իր գործունեությամբ հակասում է Մարդու Իրավունքների պաշտպանության ջատագով Ֆրանսիայի արժեքներին։

Հայ համայնքին այսօր ավելի քան անհրաժեշտ է շարունակել մի քանի տարիների ընթացքում ձևավորված դրական երկխոսությունը ֆրանսիական իշխանությունների հետ, հանձինս նախագահ Մակրոնի, այն ավելի բարձր մակարդակի վրա դնելու անհապաղ հրամայականով։ Ցեղասպանության ժխտման օրինագծի անընդհատ ձգձգվող, ներկայիս հրատապ մարտահրավերներից շեղող և քաղաքական թակարդի նմանվող գործընթացը չպետք է այլևս արգելք հանդիսանա կես միլիոնանոց հայ ընտրազանգվածի ավելի պահանջատեր լինելուն։

Համայնքը պետք է ի վիճակի լինի գտնել իր սեփական բացթողումները և է'լ ավելի միասնական հանդես գա ֆրանսիական իշխանություններին ՝ շոշափելի, այլ ոչ միայն սիմվոլիկ ձեռքբերումների դրդելու ակնկալիքով։ Չէ՞ որ դրա բոլոր նախապայմանները առկա են։

Արման Ավագյան, Փարիզ

Սկզբնաղբյուր՝ armtimes.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված