Պորոշենկոյի կնոջ ելույթը «Եվրատեսիլ»-ի բացմանը բուռն քննարկումների պատճառ է դարձել (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կնոջ ելույթը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի բացման արարողությանը բուռն քննարկումների պատճառ է դարձել համացանցում:
Ողջույնի խոսքում Մարինա Պորոշենկոն Եվրատեսիլի մասնակիցներին և հյուրերին անգլերենով շնորհավորել է մրցույթի բացման կապակցությամբ:
Համացանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել. նրանց մի մասին դուր է եկել նախագահի կնոջ ելույթը, մյուս մասն էլ խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի առաջին տիկնոջը: «Ավելի լավ է նա իր լեզվով խոսեր: Արտասանությունն ուղակի սարսափելի է»,-գրել է Lidiya Rubchyk-Cogles անունով օգտատերը:
Նշենք, որ նախօրեին Կիևում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2017»-ի բացման պաշտոնական արարողությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում