Կհանդիպեն ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
Աշխարհ
Մայիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
ՌԴ-ի ԱԳՆ-ից հայտնում են․ «Մայիսի 10-ին ծրագրված են Սերգեյ Լավրովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որոնց ընթացքում պետք է տեսակետներ փոխանակվեն միջազգային առանցքային խնդիրների ու երկկողմանի հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»:
Պետդեպարտամենտում հայտնում են՝ Լավրովն ու Թիլերսոնը քննարկելու են Ուկրաինան, Սիրիան ու երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը․ «Կողմերը դիտարկելու են Ուկրաինայի արեւելքում բռնության դադարեցման ու մինսկյան համաձայնագրերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը»,-հայտնել էն ԱՄՆ Պետդեպարտամենտից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ