Հնդկաստանում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով
Արտակարգ Պատահար
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել է PTI գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 23 զոհվածների եւ 28 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի երեկոյան Բհարաթփուրի շրջանում: Հարսանիքի հյուրերը փորձել են ավազամրրիկից պատսպարվել ծածկի տակ, երբ նրանց վրա է փլվել չորսմետրանոց պատը, որին կից կառուցվել էր ծածկը:
Զոհվածների թվում կան առնվազն ութ կին եւ չորս երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում