Գուտերեշի կոչը՝ Սոմալիին 900 մլն դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ
Աշխարհ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Սոմալիին 900 մլն դոլար օգնություն հատկացնել։ Նա հիշեցրել է, որ ավելի քան 6 մլն մարդ Սոմալիում օգնության կարիք ունի։ Մոտ 275 հազար երեխա այնտեղ քաղցած է մնում։
Գուտերեշը ասել է․ «Ես Սոմալիում էի այս տարվա մարտին ու իմ աչքերով եմ տեսել, թե ինչ դժվարությունների է բախվում այդ երկիրը»։
Նա նշել է՝ ընտրությունների ժամանակ ձեռք բերված հաջողությունը Սոմալիի ժողովրդին հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի կայունություն։
Գուտերեշը դոնորներին հիշեցրել է Սոմալիում երաշտների ծանրագույն հետևանքների մասին, ու հայտնել, որ ՄԱԿ-ն այսօր ներկայացրել է երկրում հումանիտար գործունեության վերանայված ծրագիրը, ըստ որի մինչեւ տարեվերջ պահանջվում է եւս 900 մլն դոլար։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում