Հայտնաբերման 5 դեպք՝ 2 օրում
Իրավունք
Նոյեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 52-ամյա Նորայր Ստեփանյանին, ով հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր՝ խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 65-ամյա մի տղամարդու, ով հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Նոյեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Սարատովկա գյուղից բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, ով օգոստոսի 15-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Հաբեթ Նավասարդյանին, ով նոյեմբերի 8-ից հետախուզվում էր՝ խարդախության մեղադրանքով:
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հեախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողներն Ալվանք գյուղից բերման են ենթարկել 26-ամյա Վրեժ Միրզոյանին, ով հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր՝ գողության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում