Կիբեռգրոհի երկրորդ ալիք է մոտենում
Աշխարհ
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է France Inter-ին:
Պուպարը բացատրել Է, որ մայիսի 12-ին ամբողջ աշխարհում WannaCry վիրուսը տարածած ցանցահենները կարող են այն ավելի արդյունավետ դարձնել, ինչպես նաեւ իրենց օրինակով ոգեշնչել «կոտրանք» կատարողներին:
«Առաջիկա օրերին ու շաբաթներին հարկ Է սպասել կանոնավոր կրկնական գրոհների»,- նախազգուշացրել Է Պուպարը:
Եվրոպոլի գործադիր տնօրեն Ռոբերտ Վեյնրայթը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել Է, որ վարակումների հաջորդ հորձանքին սպասում Է արդեն մայիսի 15-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում