ԱՄՆ-ում օդանավը ընկել է շենքի վրա․ երկու մարդ զոհվել է
Աշխարհ
Նյու Ջերսի նահանգի Տետերբորո օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Learjet 35 ռեակտիվ ուղեւորատար օդանավը, երկու մարդ է զոհվել, հայտնում է Americaru կայքը։
Քաղավիացիայի դաշնային վարչության հայտարարության մեջ ասվում է՝ օդանավը դուրս է եկել Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանից ու մոտենում էր թռիչքուղուն, երբ բախվել է պահեստի շենքին , որը օդանավակայանից 400 մ հեռավորության վրա էր գտնվում։ Քարլշտադտի ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում ուղեւորներ չեն եղել։ Դեռ հայտնի չէ, ցամաքում մարդ տուժել է, թե ոչ։
Ինչպես տեղեկանում ենք՝ վթարի վայրում մի քանի մեքենա է հրկիզվել։ Կրակը տարածվել է առնվազն մեկ շենքի վրա։ Վթարի պատճառը հետաքննում են։ Ականատեսների խոսքով օդանավը տարօրինակ անկյան տակ էր վայրէջք կատարում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ