Թուրքիայի նախագահը Թրամփին ընտանիքով հրավիրել է Թուրքիա
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հրավիրել է ընտանիքի հետ միասին Թուրքիա: Այս հայտնում է ТАСС գործակալությունը։
Էրդողանն այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսի ժամանակ և նշել․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այսպիսի ջերմ ընդունելության համար: Անհամբերությամբ սպասում եմ նրան ողջ ընտանիքի հետ միասին Թուրքիայում», - ասել է նա։
Անցյալ շաբաթ նա ընդգծել էր՝ իր այցը Վաշինգտոն համարում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նոր սկիզբ:
Նշենք, որ նրանց միջև բանակցությունների հիմնական թեման ահաբեկչության դեմ պայքարն ու զենքի մատակարարումն է եղել ինչպես Սիրիայի քրդական ուժերին, այնպես էլ Թուրքիային:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ