Ստրասբուրգում ստորագրվեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը
Աշխարհ
Ստրասբուրգում ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը:
Փաստաթուղթն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայությամբ ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրամիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:
Օրենսդրական ակտը կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի 20 օր հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում