Euronews-ի ուկրաինական ծառայությունը դադարեցրել է իր գործունեությունը
Աշխարհ
Euronews հեռուստաալիքի ուկրաինական ծառայությունը մայիսի 21-ից դադարեցրել է իր գործունեությունը: Այս մասին հեռուստաալիքի թիմը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Euronews-ի ուկրաինական ծառայությունը հրաժեշտ է տալիս… Համարյա 6 տարի աշխատելուց հետո կիրակի օրը՝ մայիսի 21-ին, Euronews-ը կդադարեցնի հեռարձակումն ուկրաիներենով: Շնորհակալություն, որ դիտել և կարդացել եք մեզ: Ամենայն բարիք: Փառք Ուկրաինային», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի ուկրաինական ծառայության այս գրառումն ուղեկցվել է թիմի լուսանկարով, որն արվել է հեռուստաընկերության նախասրահում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում