Բրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿ Միլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունը Ուկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծ Փաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը Բուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհին Ուկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել է Քաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարություն Եվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ) ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված է Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքով 

ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ․ Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին

Աշխարհ

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն արցախյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 21-22-ը Ստամբուլում կայացած ՍԾՏՀ նախարարական նիստի, ապա դրան հաջորդած գագաթաժողովի ընթացքում հնչեցին հակահայկական ելույթներ Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կողմից:

Գուլիևն իր ելույթն ամբողջությամբ նվիրել էր հակահայկական քարոզչությանը՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն ելույթ էր ունեցել և, ընթացակարգային սահմանափակումների պատճառով պատասխան ելույթով հանդես գալու հնարավորություն չուներ:

Գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովն իր ելույթում ավելի հեռուն գնաց. նրա կողմից արված հայտարարությունները դուրս էին նույնիսկ հասարակ հակահայկական քարոզչության շրջանակներից և կրում էին Հայաստանի և երկրի ղեկավարության հասցեին վիրավորական տարրեր: Նա, մասնավորապես, Հայաստանը «պարզունակ» երկիր անվանեց, որի ղեկավարությունը «պարզունակ մտածելակերպ» ունի և այնուհետև հայտարարեց, որ իրենք հետ են վերցնելու իրենց հողերը:

Այս անգամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը, իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Ասադովի, այլև Գուլիևի՝ նախորդ օրը հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես, նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց պարզունակ ելույթներով կրկին փորձ կատարեցին չարաշահել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու Արցախի հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն վայրը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Արցախի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ», - նշեց Հովակիմյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը մատնանշեց, որ արցախյան հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան պատերազմի սանձազերծումը, այն իրավունքի մերժումը, որն իր ամրագրումն է գտել և՛ որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթում, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում: Աշոտ Հովակիմյանը նաև հիշատակեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագ րեսիայի և դրա հետևանքով ստեղված իրադրության հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծելով, որ թեև ապրիլյան ագրեսիայից հետո գումարված երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Բաքուն մինչ օրս ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ համաձայնությունների կյանքի կոչումը և դրանով հենց ինքն էլ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գագաթաժողովին Աշոտ Հովակիմյանի ելույթը նախատեսված էր վերջում, և ընթացակարգը պատասխան ելույթի հնարավորություն չէր ընձեռում, Հայաստանի պատվիրակին պատասխանեց Թուրքիայի նախագահը, ով վարում էր նիստը: Վերջինս, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն Արցախի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ վարչապետը, ներկա է գագաթաժողովին: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավելի տևող այս խնդրի լուծումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից
Ամենադիտված