Իրանին չի կարելի դուրս թողնել սիրիական հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից. Լավրով
Աշխարհ
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Իրանին չի կարելի դուրս թողնել սիրիական հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից: «Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ, հիմնվում է հենց ներառականության, բոլոր խաղացողներին ներգրավելու սկզբունքի վրա: Եվ Իրանը այդ խմբի միջուկն է»,- ասել է նա:
Լավրովն ասել է՝ «Աստանայի գործընթացը հիմնվում է ներառականության սկզբունքի վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել կառավարության և զինված ընդդիմության մասնակցությամբ անմիջական միջսիրիական երկխոսության նախաձեռնությամբ»:
«Այդ եռյակում Թուրքիան հանդես է գալիս նաև որպես Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի ներկայացուցիչ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Սիրիայի խնդիրները հնարավոր չէ լուծել՝ առաջ տանելով մոտեցումներ, որոնք ոչ թե միավորում են, այլ պառակտում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ