Եգիպտոսում գնդակոծել են քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսը
Աշխարհ
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Միջադեպը տեղի է ունեցել Էլ Մինիայի նահանգի արեմուտքում գտնվող Էլ Ադվա քաղաքի մոտ՝ Վերին Եգիպտոս տանող անապատային ճանապարհի տեղամասում: Ըստ առկա տվյալների, քրիստոնյաները Բենի Սուեյֆ նահանգից ուղեւորվել էին Սուրբ Սամուիլի վանք: Ընդամենը ավտոբուսում եղել են 50-ից ավելի ուխտագնացներ:
Ստացվող տեղեկությունների համաձայն, հանցագործներն ավտոբուսը գնդակոծել են երկու արտաճանապարհայիններից: Նշվում է, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 10 մարդ:
Ոստիկանությունը հանցագործների հայտնաբերման գործողություն է իրականացնում, միջադեպի գոտին շրջապատված է ՆԳ նախարարության հատուկ նշանակության ուժերի կողմից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում