Ի հիշատակ Եգիպտոսում ավտոբուսի գնդակոծության զոհերի՝ Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝
Աշխարհ
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, շաբաթ գիշեր կմարի իր լույսերը՝ Եգիպտոսում ղպտի քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման զոհերի հիշատակին, հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս գիշեր Էյֆելյան աշտարակը կմարի լույերը ի նշան աջակցության ղպտի եգիպտացիներին»,- գրել է Իդալգոն իր թվիթերում։
Անհայտ անձինք երեք մեքենաներով ուրբաթ առավոտյան ավտոմատներից կրակահերթ են բացել ղպտի քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլի եկեղեցու մոտակայքում՝ Էլ Ադավվա բնակավայրից արեւմուտք։ Քրիստոնյաները Բենի Սուեյֆայից եկեղեցի էին ուղեւորվում։ Վերջին տվյալներով զոհվել է 28 ու տուժել ավելի քան քսան մարդ։ Ղպտիների ներկայացուցիչները հայտնում են 35 զոհի մասին, մեծ մասը՝ երեխաներ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում