Թուրքիայի ածխահանքերից մեկում փլուզում է գրանցվել. երկու հանքափոր կորել է
Աշխարհ
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Փլուզման հետևանքով երկու հանքափոր մնացել է հանում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել կապ հաստատել նրանց հետ:
Ածխահանքում կատարված փլուզումը լուսաբանելու նպատակով այդտեղ եկած լրագրողները հարձակման են ենթարկվել տեղի աշխատակիցների կողմից: Ոստիկանությունը ԶԼՄ ներկայացուցիչներին հեռացրել է ածխահանքի տարածքից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ