Կիևում հրազենային վնասվածքներ են ստացել Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման կասկածյալները
Աշխարհ
Կիևում հրազենային վնասվածքներ է ստացել Չեչնիայի քաղաքացի Ադամ Օսմաևը, վերջինս կասկածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, և նրան կրակող տղամարդը: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ այս մասին ասել է Ուկրաինայի ՆԳՆ խոսնակ Արտեմ Շևչենկոն։
Նշվում է՝ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ : ՆԳՆ խոսնակի հաղորդմամբ` մյուս անձի ինքնությունը պարզվում է, ում մոտ ուկրաինական անձնագիր է հայտնաբերվել։ Նրանք երկուսն էլ վիրավոր են: Բժիշկների տվյալներով` նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Դեպքի վայրում հայտնաբերվել է երեք ատրճանակ։
Ըստ տեղեկությունների՝ մահափորձի պահին Օսմաևի կողքին եղել է նրա կինը, ով իր հերթին վիրավորել է ամուսնուն կրակողին:
Հետաքննությունը որպես հանցագործության հիմնական տարբերակ դիտարկում է «ամուսինների հայրենասիրական դիրքորոշումը Ուկրաինայի հարցով»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում