200 զոհ և արտակարգ իրավիճակ՝ Շրի Լանկայում
Աշխարհ
Շրի Լանկայի հարավում շարունակում են մոլեգնել տարերային աղետները: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ջրհեղեղների ու դրանց հետ ուղեկցվող սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 200-ը, մինչդեռ տեղահանվածների թիվը հասել է 600.000-ի:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, բնական աղետից տուժել է 15 շրջան, որոնցից ամենածանր վիճակը Ռատնապուրայում է: Տեղացիների խոսքով՝ իրենց շրջանում ամեն տարի ջրհեղեղներ են լինում, սակայն այս տարվանն իր ուժգնությամբ աննախադեպ է:
Ջրհեղեղն անսպասելի է գրոհել. ընդամենը 20 րոպեում կիսով չափ ջրի տակ են անցել տներն ու մյուս շինությունները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում