«Իսլամական պետությունը» 163 քաղաքացու է սպանել. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը տեղեկացրել է, որ «Իսլամական պետությունը» անցյալ շաբաթ 163 քաղաքացու է սպանել, որոնք փորձել են հեռանալ իրաքյան Մոսուլից, որտեղ բանակայինները ռազմական գործողություններ են իրականացնում իսլամիստների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Press TV-ն, ՄԱԿ-ի հանձնակատարը հայտնել է Ժնևում այսօր անցկացված Մարդու իրավունքների խորհրդի նիստում:
Նա նշել է` սպանված իրաքցի տղամարդկանց, կանանց և երեխաների մարմինները դեռևս փռված են Մոսուլի արևելյան թաղամասի փողոցներում: Հաղորդագրություն է ստացվել նաև անհետ կորած մարդկանց մասին:
Ենթադրվում է, որ զանգվածային սպանություններն իրականացվել են հունիսի մեկին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում