Իսպանական ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Աշխարհ
Իսպանիայի Սուեկա քաղաքը (Վալենսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեպանության ֆեյսբուքյան էջից:
Քաղաքային իշխանությունները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որը ներկայացրել էր հունիսի 2-ին Սուեկայի քաղաքապետ Ռաքել Տամարիտը:
Այսպիսով, Սուեկան միանում է Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին ու ինքնավար համայնքներին: Վերջիններիս թվում են Արագոնը, Բալեարյան կղզիները, Բասկյան երկիր և Կատալոնիան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում