Մարգար Օհանյանը պայքարելու է եւ հեշտությամբ չի հանձնվելու
Իրավունք
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն իր պաշտպան Մկրտիչ Վասակյանի միջոցով հայկական լրատվամիջոցներին փոխանցել է, որ վճռական է տրամադրված, ընկճված չէ, իրականում յուրացում չի կատարվել, եւ դատարանում փորձելու է ապացուցել դա:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկան Հովհաննես Թամամյանի ձերբակալությանը հետեւեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը: Վերջինս մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնակի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Նա անազատության մեջ է օգոստոսի 30-ից:
Այս ձերբակալությունը հատկապես չընկալվեց ոստիկանության համակարգի ներսում: Շատ շատերը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրում էին նրա համար, որ նա առանց պայքարի «հանձնել» է իր աշխատակցին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում