Նյու Յորքի վերաքննիչ դատարանը որոշել է՝ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը
Աշխարհ
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Դատարանը քննել է Nonhuman Rights Project իրավապաշտպան կազմակերպության հայցը: Կենդանիների իրավունքների մարտիկները փորձում էին անազատությունից փրկել Թոմի եւ Քիկո կոչվող երկու շիմպանզեներին եւ մասնավոր ձեռքերից նրանց հանձնել արգելոց:
Կազմակերպության ներկայացուցիչները պնդում էին, թե շիմպանզեներն, ինչպես եւ մարդը, ունեն ազատության բազային իրավունք եւ չպետք է պահվեն վանդակներում: Որպես փաստարկներ կենդանիների պաշտպանները քաղվածքներ են բերել բրիտանացի գիտնական, մարդակերպ կապիկների մասնագետ Ջեյն Գուդոլի աշխատություններից, ով պնդում է, որ շիմպանզեներն ունեն մարդու վարվելաձեւի առանձնահատկությունները եւ հաղորդակցման ու ճանաչման ունակություններ: Սակայն դատարանը չի համաձայնել այդ փաստարկներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում